Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

03 օգոս 2021 15:51

Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են ստեղծում

Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:


Մարտական գործողությունների հաջող վարման կարևորագույն պայմանը նա համարում է գերիշխելը օդատիեզերական ոլորտում, իսկ այն ապահովել կարելի է հարվածային և կործանիչ ավիացիայի արդյունավետ կիրառման հաշվին: «Այդ նպատակներով Օդատիեզերական ուժերի համար մշակվում և սպառազինման են ընդունվում այնպիսի նոր և արդիականացված սպառազինության նմուշներ, ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպիսիք են ռազմավարական Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչը, «Դաշույն» ավիացիոն գերձայնային հրթիռային համալիրը, մեծ հեռահարության օդային բազավորման գերճշգրիտ զենքը, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,- գրում է Զառուդնիցկին:


Բացի դրանից՝ հավելել է նա, ստեղծվում են անօդաչու թռչող սարքեր, հորիզոնական հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթային հրթիռային համակարգեր, նորագույն այլ ռազմական տեխնիկա: Փետրվար ամսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ տարբեր բազավորման գերձայնային համալիրները կդառնան ոչ միջուկային զսպման ռուսաստանյան ուժերի հիմքը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր