Էրդողանը բախվում է աճող քննադատության, մեղադրանքներ՝ կապված անտառային հրդեհների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բախվում է աճող քննադատության՝ կապված անտառային հրդեհների հետ, հաղորդում է AP-ը:
Հրդեհները 8 մարդու կյանք են խլել, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տունը:
Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ մարվել է 137 հրդեհ ավելի քան 30 նահանգներում:
Ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը մեղադրում են, որ հակահրդեհային ինքնաթիռներ չի գնել:
Էրդողանը կառավարությունը մեղադրվում է նաեւ արեւմտյան երկրներից օգնությունից հրաժարվելու համար:
Երկրի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ կառավարությունը չի մերժել ինքնաթիռների մասին առաջարկը:
Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ Իսրայելը եւս օգնություն է առաջարկել, սակայն թուրք պաշտոնյաները հրաժարվել են՝ հայտարարելով, որ «Իրավիճակը հսկողության տակ է»:
Իսպանիայից եւ Խորվաթիայից ուղարկված ինքնաթիռներին միացել են Ռուսաստանից, Իրանից, ՈՒկրաինայից եւ Ադրբեջանից ինքնաթիռները: Պաշտոնյաների խոսքով՝ ընդհանուր առմամբ հրդեհը մարում են 16 ինքնաթիռ, 51 ուղղաթիռ եւ անձնակազմի ավելի քան 5000 մարդ:
Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Մուղլիում 36 մարդ եւ Անթալիայում 11 մարդ բուժում է ստանում հիվանդանոցներում:
Իշխանությունը սկսել է հետաքննել հրդեհների պատճառը: