Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 օգոս 2021 15:18

Հեռու մնացեք բանակից. Սեյրան Օհանյանը՝ գեներալների կողմից բանակի թալանի, դղյակներ կառուցելու վերաբերյալ

Կադրային քաղաքականությունը վառում է ժամանակի իշխանությունները։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակմանը։


Նա նկատեց՝ չի կարող ասել, թե ինչ մտադրություններ ունեն այս իշխանությունները նման նշանակումներ կատարելով։


Հարցին՝ 2016թ.-ին հետախուզությունը թերացե՞լ է, Սեյրան Օհանյանն ասաց, որ ռազմավարական և օպերատիվ մարտավարական մակարդակում խնդիրներ չենք ունեցել։


Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ գեներալները բանակը թալանելու հաշվին հարստացել են, դղյակներ են կառուցել, մասնավորապես Մովսես Հակոբյանն իր առանձնատունը վաճառել է բանակին, որից հետո բանակը նույն այդ առանձնատունը տվել է գեներալին որպես կեցության վայր, Սեյրան Օհանյանն ասաց. «Դա բացահայտ սուտ է, որովհետև Մովսես Հակոբյանն իր ծառայության այն հատվածը, որն իրականացրել է ՊԲ-ում, ես եղել եմ Պաշտպանության նախարարը և նման բան տեղի չի ունեցել։ ՀՀ յուրաքանչյուր զինվորական ՀՀ քաղաքացի է և իր հնարավորության շրջանակներում իրավունք ունի ապահովել իր սոցիալական խնդիրները։ Ինչ վերաբերում է գեներալների կողմից բանակի թալանին, կարող եմ ասել, որ նախ բանակից հեռու մնան։ Այդ խնդիրներն են, որ բանակին ու հրամանատարական կազմին բերել են հոգեբանական ճնշված իրավիճակի։ Իմ ղեկավարության ժամանակ անդադար պայքար եմ մղել բանակում թերությունների վերացման ուղղությամբ և կոռուպցիայի ու կաշառակերության հարցով։ 8.5 տարվա ընթացքում շուրջ 135 հոգի գնդապետ և այլ բարձր պաշտոնյաների պաշտոններից ազատել եմ։ Նրանց կեսը կապ են ունեցել այս կամ այն թերությունների կամ կոռուպցիոն ռիսկերի հետ։ Այսինքն այդ ուղղությամբ պայքար տարել են»,-ասաց Սեյրան Օհանյանը։


Նա նշեց, որ իր ղեկավարության ժամանակ տարբեր բարերարների կողմից տասնյակ միլիոնավոր դոլարների միջոցներ են մտցվել բանակ, որն օգտագործվել է ռազմավարական կարիքների, սպառազինության համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր