Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

05 օգոս 2021 11:40

Կրակը կարող է տարածվել նաև էլեկտրակայանի ներսում, վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել հազարավոր տոննա ածուխի վրա

Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնց հետևանքով չորեքշաբթի ուշ երեկոյան երկրի հարավ-արևմուտքում և Էգեյան ծովի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայանն ու հարակից Կեմերկոյ քաղաքը տարհանվել են, քանի որ մահացու կրակը կարող է տարածվել նաև էլեկտրակայանի ներսում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ծովով տարհանում է գյուղացիներին: Մուղլայի մարզպետարանը հայտարարել է, որ «բոլոր պայթուցիկ քիմիական նյութերը» և այլ վտանգավոր նյութերը հեռացվել են ռազմավարական վայրից:

«Բայց վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել հազարավոր տոննա ածուխի վրա»,-լրագրողներին ասել է քաղաքապետ Օսման Գորինը: Տեղական պաշտոնյաները հայտնել են, որ ջրածնի տանկերները, որոնք օգտագործվում էին կայանը սառեցնելու համար, դատարկվել և ջրով են լցվել որպես նախազգուշական միջոց:

Թուրքիայի Էգեյան և Միջերկրական ծովի ափերի գրեթե ողջ երկայնքով բռնկվել է ավելի քան 180 անտառային հրդեհ. այրվել են հսկայական անտառներ, զոհվել է ութ մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր