Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

05 օգոս 2021 13:03

Փաշինյանը սեպտեմբերի 25-ին գիտե՞ր, որ պատերազմ է լինելու. ինչո՞ւ չհեռարձակվեց հարցազրույցը

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախի 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, նշելով, որ այն պետք է լինի անկախ։

«Դա չի կարող ստեղծվել իշխանության կողմից և քննել հենց այդ իշխանության գործունեությունը։ Մենք ներկայացնելու ենք հանձնաժողովի ստեղծման մասին մեր պատկերացումները, պայմանները և առաջարկությունները։ Մենք այդ հանձնաժողովից ակնկալում ենք ստանալ բազմաթիվ հարցերի պատասխանները։ Ընդ որում. ոչ միայն պատերազմի շրջանում, այլ դրանից առաջ»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է պարզել, թե իշխանությունը պատերազմը կանխելու համար ինչ կարող էր անել, որ չի արել։
«Արդյո՞ք կանխատեսում էին պատերազմ, թե ոչ, եթե կանխատեսում էին, ինչո՞ւ չէին պատրաստվում։ Որքան գիտեմ, 2020 թվականի սեպտեմբերի 25–ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի էր, և այդ հարցազրույցի անոնսից հետո այն այդպես էլ եթեր չգնաց։ Արդյո՞ք ինքն այդ օրը գիտեր, որ կլինի պատերազմ։ Ինչո՞ւ այդ հարցազրույցը եթեր չգնաց, որովհետև անոնսի մեջ երևում էր, որ պետք է խոսեր հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին ու պատասխաներ Ալիևին։ Ու նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունը պետք է տա»,–ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր