Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

05 օգոս 2021 16:07

Արցախը ՀՀ իշխանություններին այլևս չի հետաքրքրում. Քաղտեխնոլոգ

Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չհիմնելու որոշումը ցույց է տալիս, որ Արցախը ՀՀ իշխանություններին այլևս չի հետաքրքրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է փոխարենն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տարանջատելու և առաանձին հանձնաժողովներ հիմնելու իշխանության որոշմանը, նա նկատեց՝ սա արվում է զուտ իշխանության «սորոսական թևին» գոհացնելու համար։

«Հաշվի առնելով, որ իշխող քաղաքական թիմի կազմում կան սորոսականներ և նրանց իշխանական ցանկությունները պետք է բավարարել, գործող հանձնաժողովը տրոհվում է։ Գլխավոր իշխանավորը, որը նախկինում արհեստական պաշտոններ տալու համար քննադատում էր իշխանություններին, հիմա ինքն է առաջնորդվում նույն սկզբունքով», - ասաց Արմեն Բադալյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ իշխանությունն Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով չստեղծելու քայլով չէ, որ անտեսում է Արցախը. նրա խոսքով՝ Արցախն իշխանությունների կողմից մոռացության է մատնվել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից։

«Գործող ռեժիմը և նրան աջակցող հասարակական-քաղաքական գործիչներն այլևս ԶԼՄ-ներով չեն խոսում Արցախի մասին, իշխանություններն այլևս ցանկություն չունեն զբաղվելու Արցախի խնդիրներով։ Այդ խնդիրներով զբաղվելու համար քաղաքական  խելք է հարկավոր, իսկ այդ խելքը ՀՀ այսօրվա իշխանությունների մոտ բացակայում է»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մոռացության է մատնված ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ապագայի տեսլականը։

Արմեն Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն արած Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախ չի այցելում, ինչպես չեն այցելում իշխանական այլ գործիչներ ևս։

Նրանք, ըստ քաղտեխնոլոգի, հավանաբար վախենում են սեփական անվտանգությա համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր