Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

06 օգոս 2021 11:45

Տեսանյութ.Ռուս զինվորականները Տավուշի Ոսկեպարում են. մայրուղու մոտ, տեղադրվել է ռուսական երկու դրոշ

Ռուս զինվորականները Տավուշի Ոսկեպարում են։  Տեղեկությունը  հայտնեցին Ոսկեպարի բնակիչները՝ նշելով, որ ռուս զինվորականները տեղակայվում են բնակավայրում՝ մայրուղու մոտ։ երեկարդեն երկու ռուսական դրոշ են տեղադրել։ 


Նշված մայրուղին միջպետական ճանապարհի մի հատված է ու  տանում է նաև դեպի Վրաստան։


«Դրոշները տեղակայել են տրասին կպած։ Երկու դրոշ են դրել։ Նոր են եկել՝ երկու ժամ առաջ, դրոշները դնում են, եթե եկել են ուրեմն կմնան։ Գուցե սահմանազատման աշխատանքների համար են եկել»,- հայտնեց Ոսկեպարի բնակիչը։


«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են նաև կադրերը, որտեղ հենց ճանապարհին կայանված են  ռուսական զորամասին պատկանող «Կամազ» և «Ուրալ» մեքենաները՝  ռուսական դրոշներով։


Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց «Փաստինֆո»-ին մեկնաբանել տեղեկությունները՝ խնդրելով դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Գերատեսչությունից մեր զանգերը մնացել են անպատասխան։


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանն այսօր լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր