Ադրբեջանցիները Շուռնուխից երեխա են գողացել , բռնաբարել, այնուհետև հետ բերել

«Պատերազմից հետո բավականին տեղեկություններ կան կուտակված հանցագործությունների մասին, որոնք որ կատարվել են և կատարվում են առ այսօր։ Քանի դեռ Ալիևն է իշխանության Ադրբեջանում՝ իրենց մոտ որևէ մեկը չի պատժվելու հայի գլուխ կտրելու համար, հայ կանանց բռնաբարելու համար։ Պատերազմից հետո այս բոլոր հանցագործությունները կատարվում են։ Ամեն վեցերորդ գերուն խոշտանգել և սպանել են։ 200 գերի էր հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, որոնցից 38-ին սպանել են ամենդաժան ձևով»,-ասել է Ղուկասյանը։
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են տարել և բռնաբարել․ «Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղությունից, եթե գալիս են Շուռնուխ, գյուղից երեխա են տանում, բռնաբարում են և հետ են բերում»,-ասել է Ղուկասյանը՝ ավելացնելով, որ այս մասին իշխանությունները գիտեն, բայց թաքցնում են։