«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

06 օգոս 2021 14:00

Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով կարող են առաջանալ սրտի և ուղեղի կաթված, որոնցից հետո մարդը կարող է հաշմանդամ դառնալ

Կորոնավիրուսային վարակը կարող է հանգեցնել թոքերի անշրջելի փոփոխությունների, սրտի և ուղեղի կաթվածի, որոնցից հետո մարդը կարող է հաշմանդամ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Անտոտինա Պլոսկիրևան:


«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով կարող են անշրջելի փոփոխություններ առաջանալ թոքերում (ֆիբրոզ), զարգանալ ինֆարկտներ և ինսուլտներ, որոնք կարող են հաշմանդամության հանգեցնել հիվանդներին»,-ասել է Պլոսկիրևւան:


Նա նշել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիա տարած առանձին հիվանդների մոտ, անկախ այն բանից, թե հոսպիտալացվել են նրանք, թե ոչ, երկար ժամանակ պահպանվում են տարբեր կլինիկական դրսևորումներ, այդ թվում՝ ասթենիկ սինդրոմ և շնչուղիների հիվանդությունների հետ կապված ախտանշաններ, առաջին հերթին՝ հազ: Հիվանդների մեծամասնության մոտ այդ փոփոխուոթյունները կրում են շրջելի բնույթ, ճշտել Է Պլոսկիրևան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր