Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

06 օգոս 2021 14:50

Տեսանյութ.Ըստ Ալեն Սիմոնյանի՝«Նիկոլ» բառը վիրավորանք է.պատգամավորին զրկեց ձայնի իրավունքից

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան:

Պատգամավորի ելույթը նվիրված էր Արցախին, առաջացած մարտահրավերներին, որոնք, նրա գնահատմամբ, հետեւանք են մի խումբ անձանց միտումնավոր գործողությունների։

Նախ՝ պատգամավորը նկատողություն ստացավ Նիկոլ Փաշինյանին անվանական դիմելու համար, այնուհետև նրա խոսափողն անջատեցին.

«Ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ լավագույնս արտահայտում է այն հանգամանքը, որ ձեր Նիկոլը պատերազմից հետո մեկ անգամ ռիսկ չի արել գնալ Արցախ»,-ասաց Աննա Մկրտչյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատողություն հայտարարեց պատգամավորին՝ դիմելաձևի համար.

«Նկատողություն եմ հայտարարում: Կոռեկտ արտահայտվեք երկրի ղեկավարի նկատմամբ, այլապես հաջորդիվ կզրկվեք ձայնի իրավունքից»,-ասաց Արշակյանը:

Աննա Մկրտչյան էլ ասաց, որ պատգամավորին նկատողություն հայտարարելու իրավունք չունեն ու շարունակեց ելույթը։։

Իսկ երբ Ա.Մկրտչյանը հնչեցրեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը,  Ալեն Սիմոնյանը պահանջեց, որ անջատեն պատգամավորի խոսափողը ու թույլ չտվեց, որ պատգամավորը շարունակի իր ելույթը։

«Տիկին Մկրտչյան, այս ընթացքում չի եղել դեպք, երբ պատգամավորն իրեն թույլ է տվել ձեր բառապաշարն օգտագործել: Արգելում եմ այդ բառապաշարով խոսել: Եթե ուզում եք աչքի ընկնել, աչքի ընկնելու տարբեր ձևեր կան»,-ասաց Սիմոնյանը ու սպառնաց անվտանգության աշխատակիցներին հրավիրել՝ պատգամավորին ամբիոնի մոտից հեռացնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր