Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

06 օգոս 2021 16:19

Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գնալը միակողմանի պարտադրանք է և ճնշում ՀՀ-ի վրա

Կարծում եմ՝ սա այն գործընթացի շարունակությունն է, որ ՀՀ իշխանություններն իրականացնում են մեր սահմաններում առանց որևիցե պայմանի սահմանազատման և սահմանագծման։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ոսկեպարում սահմանագծին ռուս սահմանապահների տեղակայմանը։


«Միգուցե այդտեղ այն հատվածներն են, որոնք անկլավային այդ չճշտված հարցերի մեջ են մտնում, տեղակայվելու են ռուսական զորքերը, որ պահպանեն Հայաստանի և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող շփման գիծը։ Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գնալը միակողմանի պարտադրանք է նրանց կողմից և ճնշումներ է ՀՀ-ի վրա։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել Պաշտպանության նախարարությանը, որ պարզաբանում տա և անհրաժեշտության դեպքում նաև մեր խմբակցությունը համապատասխան մասնագետների կգործուղի այն հատվածներ, որոնք այս պահին գաղտնիություն չեն պարունակում»,-ասաց Սեյրան Օհանյանը։


Անդրադառնալով ՊՆ-ի երեկվա հայտարարությանը, որով կոչ էր արվում ոչնչացնել Հայաստանի սահմանը խախտած բոլոր ադրբեջանցի զինվորականներին, Սեյրան Օհանյանը նկատեց՝ սա նոր իրողություն է, և Պաշտպանության նախարարը հանձնարարություն է տվել, որ զինված ուժերն անցնեն իրենց ռեալ պարտականությունների կատարմանը։


«Հարց է առաջանում՝ ինչու մինչև հիմա այն ստորաբաժանումները և զորամասերը, որոնք կանգնած են սահմանին, իրենց գործառույթները չեն կատարել։ Տեղեկություն ունեմ, որ չկրակելու բանավոր ցուցում է եղել։ Որոշ դիրքապահներ պատմում են, որ բանավոր ցուցում է եղել՝ տեղում ունենալ ձեռնամարտի համար համապատասխան միջոցներ»,-ասաց Սեյրան Օհանյանը։


Վերջինս հավելեց, որ «Հայաստան» դաշինքն այն ուժն է, որը հետագայում այդ հարցադրուներն ուղղելու է իշխանություններին և այդ ժամանակվա Պաշտպանության նախարարին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր