2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից          Մրգաշենում ատամնաբույժի սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 14-ին    

07 օգոս 2021 10:08

Նիկոլ Փաշինյանի դեմ տեռա՞կտ է նախապատրաստվում.«Հրապարակ»

ԱԺ ղեկավարության կողմից ԶԼՄ-ների համար նախատեսվելիք նոր սահմանափակումների համաձայն՝ պատգամավորների հարկաբաժիններ եւ աշխատասենյակներ մուտք գործելու համար պատգամավորները պետք է անցաթուղթ տան լրագրողին։ Սակայն այստեղ էլ են սահմանափակում մտցրել․ պարզվում է՝ նիստերի օրերին արգելված է անցագիր տալը։ Օրերս նորընտիր պատգամավորներին այդ մասին տեղեկացրել են աշխատակազմից։

Այսինքն՝ սեպտեմբերից ԱԺ ղեկավարությունն առանձին սենյակ է նախատեսել լրագրողների համար՝ ԱԺ մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան ազատ տեղաշարժվել եւ ումից ուզում են՝ հարցազրույց վերցնել։ Բացի այս ամենը, անվտանգային այլ միջոցառումներ էլ են նախատեսվում, մասնավորապես դահլիճի մուտքի ֆոյեները երկու կողմից մտադիր են ապակեպատել, անցակետեր դնել, պատգամավորներին էլ հատուկ անվանական «չիպեր» բաժանել, որպեսզի այդ դռներով անցնեն դեպի դահլիճ։ Թե ինչով են բացատրվում այս արտակարգ միջոցառումները, իշխանական շրջանակներում շշուկներ կան, թե իբր ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեռակտ է նախապատրաստվում, եւ սա ուղղված է դա կանխելուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր