Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

09 օգոս 2021 09:59

Թուրքիան մեծացնում է ներդրումներն իր ռազմական արդյունաբերության մեջ.դարձել է զենքի 13-րդ խոշորագույն արտահանողն աշխարհում

Վերջին տարիներին Թուրքիան մեծացրել է ներդրումներն իր ռազմական արդյունաբերության մեջ` նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը օտարերկրյա մատակարարներից և ազդանշան ուղարկել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: Այս մասին գրում է Business Insider-ը:

Այժմ Թուրքիան տեղական մակարդակով արտադրում է ամեն ինչ ՝ զենքից և հրթիռներից մինչև տանկեր ու ռազմանավեր՝ այդպիսով դարձնելով իր բանակն ավելի ինքնաբավ և երկիրը վերածելով զենքի առաջատար արտահանողի:

Թուրքիան իր ռազմական արդյունաբերության ամրապնդման մի քանի դրդապատճառներ ունի: Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը, Սև ծովում նրա հզորության աճը, հարևան Սիրիայում ու Իրաքում Իրանի ազդեցությունը Թուրքիան դիտարկում է որպես իր անվտանգության սպառնալիք:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի կողմից իր ռազմական արդյունաբերության դեմ կիրառված պատժամիջոցները՝ ռուսական С-400 հրթիռների գնման պատճառով, «կանխել է Անկարային ծայրահեղ կարևոր տեխնոլոգիաների կամ ամբողջ համակարգերի վաճառքը»:

1970-ականներին Կիպրոսի հյուսիսում ռազմական միջամտության հետ կապված Արևմուտքի պատժամիջոցների վերացումից հետո վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան պատրաստվել է նոր պատժամիջոցների՝ նվազեցնելով իր կախվածությունը ռազմական տեխնիկայի արտասահմանյան մատակարարներից:

Թուրքիան սկսել է գերմանական G3 գրոհային ինքնաձիգները փոխարինել հայրենական արտադրության MRT-75-երով: Նույն կերպ նա ամերիկյան արտադրության AH-1 հարվածային ուղղաթիռները փոխարինում է տեղական արտադրության T129 ATAK ուղղաթիռներով:

«Անօդաչու համակարգերի ոլորտում առաջատար դառնալու Թուրքիայի ջանքերը, թերևս, նրա ամենատպավորիչ նախաձեռնությունն են»,- նշվում է հոդվածում: Ընդգծվում է նաև թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը և դրա առանցքային դերը «Լեռնային Ղարաբաղում անցած տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ»:

Բացի TB2-ի իրավահաջորդ Akinci-ից, Թուրքիան մշակում է անօդաչու վերջրյա նավ, որը կարող է կրել վեց կառավարվող հրթիռ և «շարժական ռազմածովային ական», ինչպես նաև ստեղծում է ռազմածովային անօդաչու թռչող սարքեր ու անօդաչու կործանիչներ՝ իր ապագա դեսանտային նավերի համար:

Այս բոլոր նախագծերը հանգեցրել են ամբողջ աշխարհում թուրքական արտադրության սպառազինության համակարգերի պահանջարկի ավելացմանը, ինչի արդյունքում՝ Անկարան այժմ զենք է արտահանում 28 երկիր: Իսկ 2010-ականների երկրորդ կեսին արդեն դարձել է զենքի 13-րդ խոշորագույն արտահանողն աշխարհում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր