Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 օգոս 2021 11:27

Փաշինյանը կամաց–կամաց հետ է կանգնո՞ւմ խոստումներից. քաղաքագետը խոսում է սահմանի լարումից

Բանակցային գործընթացում, որը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ինչպես նաև 2021թ.–ի հունվարյան քննարկումների ժամանակ հնարավոր է, որ շոշափված լինեն այլ հարցեր, այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ու թեև ՀՀ իշխանությունն ասում է, որ խոստումներ չի տվել միջանցքի առթիվ, բայցևայնպես, այդ խոսքը չենք կարող ընդունել որպես 100–տոկոսանոց ճշմարտություն, քանզի ՀՀ իշխանությունն արդեն ցույց է տվել, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո մի բան ասել է, բայց արել հակառակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը։ 


«Չի բացառվում, որ փակ քննարկումների ժամանակ Փաշինյանը խնդրած լինի ՌԴ–ի և Ադրբեջանի նախագահներին, որ իր վրա ուժեղ ճնշում չգործադրեն, որ ինքը կարողանա պաշտոնը պահել և դրա փոխարեն միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Չի բացառվում նաև, որ հիմա Փաշինյանը սկսել է կամաց–կամաց հետ կանգնել իր խոստումներից, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը սահմանային լարվածություն է սանձազերծել` պահանջելով կատարել այն, ինչ խոստացվել է նախապես»,– ասաց քաղտեխնոլոգը։


Բադալյանի կարծիքով` միջանցքը հետաքրքրում է ոչ միայն Ադրբեջանին, որպեսզի անմիջական ցամաքային կապ հաստատվի Թուրքիայի հետ, այլև Արևմուտքին, որն իր հերթին կարող է այդ միջանցքի շնորհիվ դուրս գալ դեպի Միջին Ասիա` թուլացնելով Ռուսաստանի դիրքերը, ուստի այդ պատճառով էլ աջակցեց Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։ 


Քաղտեխնոլոգի համոզմամբ` տեսնելով, թե ինչպիսի իշխանություն է այսօր Հայաստանում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել իշխանությունը պահելու համար, որի պատկերացմամբ ժողովրդավարությունը գերեդասելի է անվտանգությունից, Ադրբեջանը ստիպելու է, որ իրեն վերադարձնեն ժամանակին Հայաստանի տարածքում եղած անկլավները։ Պատահական չէ, որ Տավուշի մարզի սահմանամերձ գոտում արդեն տեղակայվել են ռուս սահմանապահները, քանզի չի բացառվում, որ այդտեղ մեկնարկեն սահմանագծման աշխատանքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր