Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

09 օգոս 2021 11:45

«Թալիբան»-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի գործերին

«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:


Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչները Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերղանում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան»-ին: Երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել Է ավելի քան 200 թալիբ:


«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ներկայացուցչը նշել է, որ երկրում տեղի ունեցողի հարցում մեղավոր են Աֆղանստանի իշխանությունները:


«Թալիբան»-ը ավելի վաղ հայտարարել է, որ վերահսկողության տակ Է վերցրել Կունդուզի և Սարի-Փուլի նահանգները, ինչպես նաև Թահարի նահանգի վարչական կենտրոնը:


Իրադրությունն Աֆղանստանում սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել երկրի տարածքից, ինչը տեղի է ունենում հաշտության համաձայնագրի շրջանակներում, որը 2020 թվականին ստորագրվել է թալիբների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև:


Ենթադրվում է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը:


Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել թալիբների ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր