Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ          Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 2-ի համար    

09 օգոս 2021 14:19

Ավելի քան 35 մլրդ դոլարի վնաս.Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված HelpTurkey հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառել երկրին: Նախնական հաշվարկով՝ անտառային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը: Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված HelpTurkey հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։
 
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր