Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

09 օգոս 2021 14:35

Թուրքիայում հրդեհների 13-րդ օրը. դեռևս առկա է 6 ակտիվ օջախ

Թուրքիայում 13 օր շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ մարվել կամ վերահսկողության տակ է վերցվել այս օրերին երկրի 47 նահանգներում բռնկված 241 հրդեհի օջախներից 235-ը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ներկայումս շարունակվող 6 հրդեհի օջախներն էլ գտնվում են երկրի հարավարևմտյան Մուղլա ծովափնյա հանգստավայրային նահանգում:


Վնասի գնահատման ընթացիկ աշխատանքներից պարզվել է, որ այրվել է ընդհանուր առմամբ 83.810 հեկտար անտառածածկ տարածք: Անկել են հազարավոր ընտանի և վայրի կենդանիներ, հարյուրավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տները: Այրվել են նաև հասարակական նշանակության շինություններ՝ դպրոցներ, մզկիթներ և այլն: Վնասների ընդհանուր պատկերը դեռևս ամբողջական չէ:


Հրդեհի օջախների մարման աշխատանքներում այժմ ներգրավված են 15 հրշեջ ինքնաթիռ, 64 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 1 անօդաչու ուղղաթիռ, շուրջ 850 հրշեջ տեխնիկա, 150 տրակտոր և 5200 հրշեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր