Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

09 օգոս 2021 15:07

Ընդունելի չէ. իշխող խմբակցության պատգամավորը` Տավուշի անկլավների հանձնման մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Տավուշում առկա անկլավների` Ադրբեջանին հանձնելու մասին տարածված լուրերին։
«Ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին։ Եվ ՀՀ–ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»,– ասաց Խաչատրյանը` պատասխանելով խնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։

Իշխանական խմբակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը հիշյալ հարցի շուրջ համընկնում է իր ներկայացրած քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։
Հիշեցնենք` 2021թ–ի մայիս–հունիս ամիսներին լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Այս գյուղերի բնակիչներն իրենց տները լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր