Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 օգոս 2021 16:06

Մինչեւ օգոստոսի 12-ը Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

Մինչեւ օգոստոսի 12-ը Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ՝ քամու ուժգնացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Գետերում կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում մինչեւ կրիտիկական մակարդակ, ինչպես նաեւ՝ ցանցերի իջեցում լեռնային շրջաններում: «Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթները Սոչիի տարածքում կպահպանվեն օգոստոսի 10-ին, 11-ին եւ 12-ինմ: Տեղ-տեղ կլինեն հորդառատ անձրեւներ, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում՝ մինչեւ 20-24 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանգստավայրի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրի մոտ հանգստից, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաները չթողնել ծառերի տակ, գետերի մոտ եւ գովազդային վահանակների տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր