Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 օգոս 2021 10:00

Սուրեն Պապիկյանն իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել,, բոլոր հարցերը զեկուցում են հենց Պապիկյանին․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում ևս արշալույսները խաղաղ չեն։ Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանն ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկեցնելու համար։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանն իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի է ասել, բոլոր հարցերը զեկուցում են հենց Պապիկյանին։ Կադրային հարցերը ևս Պապիկյանի հսկողության տակ են գտնվում, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից։


Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարներն աշխատելու մեխանիզմը ևս Պապիկյանի ձեռքում է։ Վերջինս անձամբ է հսկում ճանապարհաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են։


Ի դեպ, նշենք, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իր ղեկավարած գերատեսչության ամենամեծ հատվածը Պապիկյանն իր վերահսկողության տակ է տարել ու իրեն որևէ բան չի մնում, քան մարզպետների հետ աշխատանքը։ Ասել է թե՝ Սանոսյանը կղեկավարի «տակը մնացած» լծակները»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր