Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 օգոս 2021 10:45

Պակիստանում մահապատժի կենթարկեն 8-ամյա երեխայի

Հնդիկ ընտանիքի ութամյա տղային մահապատիժ է սպառնում իսլամը վիրավորելու համար: Հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ տղան միզել է իսլամական դպրոցի գրադարանի գորգի վրա և դրա համար ձերբակալվել: Երեխայի ընտանիքը նույնպես կալանքի տակ է: Պարբերականը նշում է, որ երեխայի արարքի շարժառիթը եղել է մահմեդականների հարձակումը Ռահիմ Յար Խանի հինդուիստական ​​տաճարի վրա: Պակիստանի օրենքի համաձայն՝ պետական ​​կրոնը վիրավորելու համար մեղավոր ճանաչված անձը մահապատժի է ենթարկվում:

Հնդիկների և մուսուլմանների հակասությունները թե՛ Հնդկաստանում, թե՛ Պակիստանում երկար պատմություն ունեն: Փոխադարձ հալածանքները և բռնությունները հատկապես կտրուկ սկսեցին աճել 20-րդ դարի երկրորդ կեսին՝ կրոնական հողի վրա անհաշտության արդյունքում Հնդկաստանից Պակիստանի անջատումից հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր