Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

10 օգոս 2021 12:16

2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկա՞նց...Ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո՝ անակնկալ պատերազմ.

Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց։ Նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։


Պատգամավորը նկատեց՝ ՀՔԾ-ն 3 տարի ամեն ինչ արել է, ինչ կարելի էր անել այս իշխանություններին հաճոյանալու համար, սակայն նման բառ այնտեղ չկա։


«Մի՛ ասեք նման ստեր այն էլ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզանից։ Բանակն ապահովե՞լ է հասարակական կարգ, այո՛։ Բանակը ներգրավվե՞լ էր հասարակական կարգի պահպանության մեջ, այո՛։ Ինչու Անդրանիկ Քոչարյանը կամ մարտի 1-ի ցույցերին մասնակցող գործընկերները չե՞ն հիշում՝ ինչպես էր պաշտպանության փոխնախարարի անունն Ազատության հրապարակից բարձրաձայնվում, որ գա»,-ասաց Արամ Վարդևանյանը։


Վերջինս նկատեց՝ երբ Անդրանիկ Քոչարյանն ամբողջ քրեական գործի ծավալին տիրապետի, այդ ժամանակ կխոսի իր հետ։


«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք։ Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը։ Ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե՛ Սեյրան Օհանյանի»,-ասաց պատգամավորը։


Վերջինս խորհուրդ տվեց իշխանական պատգամավորներին հետաքրքրվել, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կիրթ ու կառուցողական համարում մի մարդու, որն առնվազն ապրիլյան պատերազմից հետո երբեք չէր կարող լինել կիրթ ու կառուցողական։


«Կարող էր լինել խելագար, մոլագար։ Կարող ենք ասել նաև միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից՝ հանցագործ, բայց ոչ երբեք կիրթ ու կառուցողական։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը որպես պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ի՞նչ էր զգում, երբ ԱԱԾ էր նշանակվում 29-30 տարեկան ՀՀ քաղաքացի Արգիշտի Քյարամյանը։ Կարող ենք համեմատականն անցկացնել, ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ, որովհետև եթե պատերազմն անակնալ չի եղել, դա էլ ուրիշ հարցեր է առաջացնում»,-նշեց Արամ Վարդևանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր