Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

10 օգոս 2021 12:29

2 կետ եք փոխել, երկուսն էլ՝ կործանարար.Կոկոշներն ավելի մեծ օգուտ են տվել, քան ձեր առած ՍՈւ-երը

«Երեկ այստեղ խոսվեց կոկոշների՝ ձայն արձակող բանկաների մասին։ Ախր պրոբլեմն այն է, որ դրանք ավելի մեծ օգուտ են տվել, քան ձեր առած ՍՈւ-երը»,-ԱԺ-ում հայտարերց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։


Նա նկատեց՝ ի տարբերություն ՍՈւ-երի, դրանք հարյուրավոր մլն դոլարներ չեն արժեցել։


«Խոսվում է ԱԹՍ-ներից։ Ես էլի եմ ասում, գրված էր սպառազինությունների ձեռքբերման պլանով, ինչի՞ էիք փոխում։ Մի բանից որ չեք հասկանում, ինչ՞ եք սկսկել փոխել, փաստացի երկու կետ եք փոխել, երկուսն էլ՝ կործանարար»,-ասաց նա։


Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար ՎԻգեն Սարգսյանի հասցեին հնչած հայտարարություններին՝ Մամիջանյանն իշխանական պատգամավորներին ասաց՝ նրանց այցեքարտ հանդիսացող երեք երևույթները Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար լինելու օրոք են սկսկվել։


«Սննդի ռեֆորմ։ Վստահ եմ, որ պարոն Սարգսյանը դրա մասին չէր խոսի, բայց ներքնաշորերի ռեֆորմը, ավելին ասեմ, գնման տենդերը ստորագրել է Վիգեն Սարգսյանը։ Երբ ձեզ «բանակաշինություն» են ասում, դուք ներքնաշորից եք խոսում, Վիգեն Սարգսյանն է ստորագրել այդ տենդերը, և իհարկե, Զինծառայողների հիմնադրամը։ Ժողովուրդ ջան, Վիգեն Սարգսյանը մի պորտֆել ունի, որը պետական կառավարման ավելի փորձառություն ունի, քան որոշ գործիչներ ձեր կուսակցությունից»,-ասաց Մամիջանյանը՝ կոչ անելով դադարեցնել հարձակումներն ու անցնել աշխատանքի։


Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակում են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ ելույթները, իսկ հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրված ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր