Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից          Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին       Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է    

10 օգոս 2021 12:45

Հրանուշ Հակոբյանի ականջը կանչի...Վիգեն Սարգսյան, Միքայել Հարությունյան տու՛ն վերադարձեք. Նախարարներն օտարության մեջ չպետք է լինեն

Մարտի 1-ը դեռ բացահայտված չէ նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ջանքերով, որովհետև գործի այդ հատորները մնացին մեր ժողովրդից անհասանելի։ Խորհրդարանում այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։


«Գնացին ՍԴ-ում իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսների աջակցությամբ կարողացան 300.1-ը հանել, կարծես սահմանադրական այդ փոփոխությունը Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից չէր արվել։ Միևնույն է, մարտի 1-ի գործընթացներին մենք նորից անդրադառնալու ենք գուցե այլ դրվագներով»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։


Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակումներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց.


«Վիգեն Սարգսյան վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է դրվում, այլ ոչ թե մեր ժողովրդի հավաքած ամենամսյա գումարների շնորհիվ։ Միքայել Հարությունյան տու՛ն վերադարձեք։ Հրանուշ Հակոբյանի ականջը կանչի։


Պետք է գան, որ լինեն ՀՀ-ում, որովհետև նրանք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ։ Նախարարներն օտարության մեջ պետք է չլինեն»,-ասաց պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր