Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 օգոս 2021 15:11

Եռաբլուրը ձեր ընտանեկան գերեզմանատունը չի, որ ոնց ուզեք սարքեք, ծնողներին էլ ուլտիմատում ներկայացնեք. սարքեք մեկ անգամ, բայց որակով ու ճաշակով

Երեկ ողջ գիշեր աշխարհի տարբեր քաղաքակիրթ երկրների զինվորական պանթեոնների նկարներն եմ նայել։ Սկսած Առաջին ու Երկրորդ համաշխարհայիններից, վերջացրած Աֆղանստանի ու Իրաքի պատերազմներում զոհվածներով, բոլորի մոտ մի ընդհանուր բան կար՝ դրանցից և ոչ մեկը ճնշող չէր։ Դեռ մի բան էլ այնպիսի արահետներով էին նախագծված այդ պանթեոնները, որ անգամ երեխան մութ գիշերով հայտնվեր այնտեղ, չէր վախենա։
Որպես կանոն շիրմաքարերի գույնը սպիտակ է, որը ևս մեծ նշանակություն ունի ճնշող չլինելու գործում։ Երկրորդ, 2 տողով գրված է երբ է ծնվել, որտեղ է զոհվել, երբ և ինչ հանգամանքներում։ Մեր պարագայում հնարավոր է նաև գունավոր նկարը տեղադրել, որպեսզի դեմքով ճանաչեն հայրենիքի համար իրենց կյանքը տվածներին։
Ինչո՞ւ առաջին ու կարևոր կետը նշեցի, որ չպետք է ճնշող լինի. պարզ պատճառով՝ իրենք զոհվել են՝ խաղաղություն ու հանգստություն բերելու համար, և, եթե իրենց զոհվելուց հետո իրենց վերջին հանգրվանն էլ պետք է ճնշող ու վանող լինի, ուրեմն անիմաստ էր էս ամենը։
ՀՀ պաշտպանության նախարարություն, հուսամ ձեր մոտ էլ համակարգիչներ ունեք, հուսամ ծանոթ ճարտարապետներ, նկարիչներ ու դիզայներներ էլ կգտնեք։ Հավաքվեք, ձեզ հետ անպայման վերցրեք ձեր բարոյականությունը, խելք-խելքի տվեք, ու մի նորմալ ու քաղաքակիրթ բան մտածեք։ Նորից եմ ասում՝ ձեր ընտանեկան գերեզմանատունը չեք սարքում, որ խնայողություններ եք անում ու ուլտիմատումներ ներկայացնում ծնողներին։ Սարքելու եք մեկ անգամ։ Այնպես սարքեք, որ առանց այն էլ վիշտ տեսած ծնողին չստիպեք զոռով ու չուզելով գա իր որդու շիրիմին, քանի որ դուք այն ապականել եք ձեր անճաշակությամբ։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր