Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

11 օգոս 2021 13:26

Սակրավորներն Արցախում կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել

Հումանիտար ականազերծման կենտրոն\ հիմնադրամի սակրավորներն այսօր ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր