Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունվարի18-ին    

12 օգոս 2021 12:02

Կիրկորովը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար, արգելվել է մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին արգելել է երկիր մուտք գործել երեք տարի ժամկետով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։


Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառել է այն անձանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար:


Ավելի ուշ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիրկորովին հեռացրել են սև ցուցակից անվտանգության ծառայության նոր դիմումի պատճառով:


«Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերից ելնելով,2021 թվականի հունիսի 7-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել արգելել Կիրկորովի մուտքը  Ուկրաինայի տարածք երեք տարի ժամկետով», - հայտնել են տեղական մամուլից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր