Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

12 օգոս 2021 12:16

Գործատուն մինչև 500 հազար դրամ միանվագ գումար և այլ արտոնություն կստանա, եթե աշխատանքի ընդունի հաշմանդամ կամ վիրավոր նախկին զինծառայողի

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում և հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուն պետությունից աջակցության կստանա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին նախատեսվում է տրամադրել աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Առավելագույն ժամկետը կլինի մեկ տարի։ Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով»,– ասաց նախարարը։

Մկրտչյանը նաև հայտնեց, որ ծրագրի գործարկման ու դրա հնարավոր մեծ պահանջարկի դեպքում ծրագիրը կարող է վերաձևակերպվել զբաղվածության առանձին ծրագրի` առանձին ֆինանսավորմամբ։ Իսկ այս տարի այն կիրականացվի զբաղվածության կարգավորման 2021 թվականի պետական ծրագրին բյուջեի շրջանակներում հատկացված գումարներով։
Կառավարությունը հաստատեց առաջարկվող ծրագիրը։ Այն կտարածվի 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր