Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

12 օգոս 2021 15:37

«Աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ Արմավիրում 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։


Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գեւորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը եւ 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։ Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ թունավորվել են ջրից։ 


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր