Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

12 օգոս 2021 15:52

«Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի», ուղիղ եթերում է ասվել.Թուրքիայում տուգանվել են հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։
Մասնավորապես «Fox TV» հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։


Տուգանքներ են սահմանվել նաև այն հեռուստաալիքների համար, որոնք անդրադարձել են հրեդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններին ու մեկնաբանություններին։ Փաստորեն, լրատվամիջոցների դեմ կիրառվող գրաքննությունը տարածվել է նաև քաղաքական գործիչների վրա։


Դրան ի պատասխան՝ Թուրքիայի «İyi» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չըրայը դատական հայց է ներկայացրել RTÜK-ի տնօրեն Էբուբեքիր Շահինի դեմ «Լրատվության և մամուլի ազատության իրավունքի սահմանափակման, շանտաժի և սեփական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր