ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

12 օգոս 2021 16:40

Ստեփանակերտի բնակչուհին, գտնվելով հուզմունքի մեջ,ցատկել է ժայռից

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 1-02 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետի մեջ մարդ կա ընկած:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:

Պարզվել է, որ գետի մեջ ընկած անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.): Վերջինս հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:

Նա գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ, ստանալով մարմնական վնասվածք:

Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից տարհանել են տուժածին և տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր