Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 օգոս 2021 10:12

Տեսանյութ.Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։


«Ես ցավակցություն եմ հայտնում Կաստամոնուի, Սինոփի և Բարտինի Նահանգներում ջրհեղեղների հետևանքով մեր 17 քաղաքացիների մահվան կապակցությամբ», – Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահը:


Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 11 զոհերի մասին:


Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում, Էրդողանի խոսքով, ներգրավված է ավելի քան 4,6 հազար մարդ և ավելի քան 1000 միավոր տեխնիկա:


Օգոստոսի 11-ին ուժեղ տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի շարք նահանգներում, Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին և ենթակառուցվածքներին։ջ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր