Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

13 օգոս 2021 10:24

Մոսկվայում տարեց եղբորն ու քրոջը փակել են տանը և այրել ,կնոջը չեն կարողացել փրկել

Աննհայտ անձինք հրկիզել են Նոր Մոսկվայի տներից մեկը, որում տարեցներ են եղել, կինը մահացել է, հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի հատուկ քննչական ծառայության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովային:

«2021 թվականի օգոստոսի 11-ի ուշ երեկոյան անհայտ անձինք Նոր Մոսկվայի տարածքում գտնվող այգեգործական ոչ առևտրային ընկերակցության տարածքում տարեց եղբորն ու քրոջը (1944 և 1946 թվականների ծնված) փակել են տանը և այրել այն։ Հրդեհի հետևանքով կինը մահացել է, եղբայրը կարողացել է դուրս գալ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է Իվանովան։

Այժմ պարզվում է հանցագործությունն իրագործած անձանց գտնվելու վայրը։ Իվանովան հավելել է, որ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն և մի խումբ անձանց կողմից երկու և ավելի անձանց առանձնակի դաժանությամբ սպանության փորձ կատարելու հոդվածներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր