Հատելու փորձ են իրականացրել՝ մեր տղերքին վնասելու նպատակով.Ժամանակին որակվում էին դիվերսիոն ներթափանցման փորձ, հիմա` «փորձել են հատել »
Արցախի ՊԲ-ն հայտարարում է, որ օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, ինչ կասեցվել ՊԲ ստորաբաժանումների կողմից եւ թշնամին հետ է շպրտվել։
Արձանագրենք, որ ժամանակին նմանօրինակ միջադեպերը որակվում էին դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ հիմա` չգիտես ինչու, օգտագործվում է «փորձել են հատել » եզրույթը։
Եթե հաշվի առնենք, որ թշնամին նախորդ օրը ՊԲ դիրքերի ուղղությամբ օգտագործել էր հարվածային ԱԹՍ, իսկ դրանից առաջ էլ հրաձգային տարբեր ձենքեր եւ նռնականետ, ապա կարելի է վստահ ասել, որ հատելու փորձ են իրականացրել մեր տղերքին վնաս տալու նպատակով, ինչը իր բնույթով դիվերսիա է ։
Հիշեցնեմ, որ մայիսի 12 ից Սեւ լճի մատույցներ ներթափանցած եւ մինչեւ այժմ այնտեղ տեղակայված 1000 ից ավել ադրբեջանական ստորաբաժանման գործողությունները, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որակեց որպես դիվերսիոն ներթափանցում։
Ստեղծված իրողություններում` թշնամու կողմից նմանօրինակ գործողությունները արդեն իսկ կրում են խրոնիկ բնույթ եւ ապագայում էլ բոլոր կանխատեսումներով շարունակելու են կրել՝ տարբեր ուղղություններում մեր համար ստեղծելով խնդիրներ։
Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից