«Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց          Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է    

13 օգոս 2021 17:50

Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անդրադարձել է հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում:

«Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք երկրին մեծ վնասներ են հասցրել։ Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին»․- հարցրել է «Արմենպրեսը»։

ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը պատասխանել է․ «Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։

Իհարկե, մենք կշարունակենք ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր