Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

14 օգոս 2021 10:39

Թուրքիան մեծ թվով ամերիկյան զորքերի տեղափոխումը Հունաստան անվանել է «ուղերձ Ռուսաստանին»

Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաք զգալի թվով ամերիկյան զորքերի տեղափոխումը կարող է նշանակել «ուղերձ Ռուսաստանին»: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 հրատարակչությունը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամերիկյան ցամաքային ուժերը վայրէջք են կատարել նշված տարածաշրջանում «Defender Europe» զորավարժությունների շրջանակներում: «Դա արվում է իբր Ռուսաստանի սպառնալիքներին հակազդելու համար, մինչդեռ սարքավորումները՝ ամենագնացները, տանկերն ու ուղղաթիռներ, ավելի շատ կրում են հարձակողական, քան պաշտպանական բնույթ»,- ասում են թուրք լրագրողները:

Թուրք ծովակալ Ջիհաթ Յայջին հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջան տեղափոխված ռազմական տեխնիկան Հունաստանին պետք չէ, և նվիրաբերված տանկերն ու ուղղաթիռները հետագայում կօգտագործվեն որևէ մեկի դեմ:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացման» սցենարին արձագանքելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր