Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

14 օգոս 2021 18:39

Իրադրությունն Աֆղանստանում ավելի է վատանում, դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում:

«Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ միայն նախորդ ամիս ռազմական գործողությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար մարդ, 241 հազար մարդ ստիպված լքել է տունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Աֆղանստանում լեփ-լեցուն են հիվանդանոցները, արդեն զգացնել է տալիս սննդի և դեղամիջոցների պակասը, ոչնչացվում են կամուրջները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները: «Աֆղանստանն արդեն անցել է հակամարտությունների միջով, սակայն այժմ գտնվում է սեփական պատմության ևս մեկ քաոսային ու սարսափելի գլխի շեմին: Սա անհավատալի ողբերգություն է այսքան տառապանք տեսած ժողովրդի համար»,- ասել է նա:

Գուտերեշը հայտարարել է, որ ծայրահեղական «Թալիբ» շարժման անդամները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումներն ու անցնեն բանակցություններին՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են երկրի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր