«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

16 օգոս 2021 12:01

Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվածի մահ.Պատվաստվածները նույնպես պետք է զգույշ լինեն

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվածի մահ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։


Հիվանդանոցից նշում են, որ նա հիմնական հիվանդություններ չի ունեցել։ Նշվում է նաև, որ պատվաստումը, այնուամենայնիվ կարևոր է, իսկ մահվան այս դեպքը բացառություն է։


Պատվաստվածները նույնպես պետք է զգույշ լինեն։ Սալոնիկի հիվանդանոցի բժիշկը նշել է, որ դելտա շտամի տարածումը ճգնաժամային համաճարակային իրավիճակ է ստեղծել և փոխել մինչ այս եղած բոլոր տվյալները։


«Մենք նոր համաճարակի մասին ենք խոսում»,-նշել է նա։


Հունաստանում ամեն օր գրանցվում է ավելի քան 3000 նոր դեպք։ Նախօրեին գրանցվել է 13 233 մահվան դեպք։


Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է գրեթե 11 մլն մարդ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր