Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

16 օգոս 2021 13:32

«Ոչ մի մազ չի ընկնի Ռուսաստանի գլխից».Քաբուլում ՌԴ դեսպանատունը գտնվում է թալիբների պաշտպանության ներքո

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հսկող աֆղան զինծառայողները հեռացել են, այժմ դեսպանատունը գտնվում է թալիբների պաշտպանության ներքո («Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում): Այս մասին օգոստոսի 16 -ին հայտարարել է Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը:


«Մեր դեսպանատունն արդեն վերահսկվում է թալիբների կողմից: Այսօր տեղի ունեցավ հանձնում. Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի զինվորականները, որոնք մեզ պաշտպանում էին, գնացել են: Այժմ մնացել են թալիբները», – ասել է Ժիրնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:


Ժիրնովի խոսքով ՝ թալիբները հաստատել են, որ «ոչ մի մազ չի ընկնի Ռուսաստանի գլխից», և դիվանագետները կարող են աշխատել խաղաղ պայմաններում:


Ավելի վաղ Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Կաբուլովը հայտարարել էր, որ թալիբներն իրենց վերահսկողության ներքո են վերցրել Ռուսաստանի դեսպանատան արտաքին տարածքը և օգոստոսի 17 -ին նրանք դեսպանի հետ կքննարկեն «ավելի երկարաժամկետ մանրամասներ»: Նրա խոսքով ՝ ՌԴ դեսպանատան որոշ աշխատակիցներ արձակուրդ կուղարկվեն կամ կտարհանվեն «որպեսզի Աֆղանստանում մեծ ներկայություն չստեղծեն» :


Նախորդ օրը նա ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Աֆղանստանի անցումային կառավարության հետ, սակայն առայժմ Թալիբանին որպես երկրի օրինական իշխանություն ճանաչելու մասին խոսք չկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր