Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

17 օգոս 2021 12:08

Թալիբներից փախչող խուճապահար աֆղանստանցիները «գրոհել» են ամերիկյան ինքնաթիռը. այն ստիպված է եղել օդ բարձրանալ 640 ուղևորով

Համացանցում տարածվել է ուշագրավ լուսանկար, որում երևում են հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ՝ ամերիկյան բեռնափոխադրող օդանավի սրահում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այս մարդիկ փախել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներից, որոնք կիրակի մտել են մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողություն հաստատել երկրի վրա:


Պարբերականը նկատում է, որ այս ընթացքում ԱՄՆ-ն առնվազն երկու C-17 բեռնափոխադրողի թռիչք է իրականացրել Քաբուլից, որտեղ իսկական քաոս է հաստատվել:


Կիրակի եղել է առաջին թռիչքը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17-ը Քաբուլից թռել է դեպի Կատար: Մինչ այն պատրաստվում էր թռիչքի, Աֆղանստանի  հարյուրավոր սարսափահար քաղաքացիներ վազել են դեպի ինքնաթիռը, թեքահարթակով բարձրացել և տեղավորվել դրանում:


Defense One-ի ձեռք բերած լուսանկարը ցույց է տալիս, որ նրանք բոլորը նստած են ինքնաթիռի հատակին, որը հարմարեցված է 150 զինվորի հարմարավետ տեղափոխելու համար, բայց կարող է տանել 171 000 ֆունտ բեռ: Այդ պահին ինքնաթիռում ուղևորների ստույգ թիվը եղել է 640, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ:


«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր