Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»       Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 օգոս 2021 12:49

Տեսանյութ.Երեկ թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատարի մեքենային. հրամանատարը զոհվել է

«Իմ ելույթում ուզում եմ ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել առ այսօր իմ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության վրա, որը միջազգային հանրության անտարբերության և թողտվության պայմաններում շարոնակվում է»,- ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի եզդիների համայնքն ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, շեշտելով, որ կատարվողին համարժեք գնահատական տալը կբացառեր նման գործողությունները:

Բաքոյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքում հարվածել է եզդի հրամանատար Սայիդ Խդր Հասանի մեքենային, ինչի հետևանքով նա և նույն բանակում ծառայող իր զարմիկը զոհվել են, իսկ երեք խաղաղ բնակիչ՝ վիրավորվել:

Պատգամավորը հիշեցրեց, որ երբ 2014 թվականին թույլ տվեցին Սինջայում տեղի ունենան կոտորածները, Խդր Հասանն այն մարդն է եղել, որը կարողացել է զորք հավաքել և եզդիներին մասսամբ փրկել  ցեղասպանությունից:

Տեղեկացնելով, որ թուրքական օդուժի ռմբակոծությունից արդեն երրորդ եզդի հրամանատարն է զոհվում՝ Բաքոյանն ասաց. «Եզդիները մեծ երազանք ունենեն և այն նպատակ է ու մենք գնալու ենք այդ նպատակի հետևից և թուրքական ներխուժումն այս տարածաշրջան ցույց է տալիս իրենց անհանգստությունն այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի ստատուս, որը չի բխելու թուրքերի շահերից»:

Նա հայտնեց, որ եզդիները չեն կանգնելու, այլ գնալու են իրենց մեծ նպատակի հետևից, և կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե այն թուրքերին դուր կգա, թե ոչ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր