«Mercedes»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա, կա վիրшվոր          Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ    

17 օգոս 2021 17:00

Լավրովը խնդրել է ռուս բեռնափոխադրողներին դիտարկել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս բեռնափոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:

«Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, այնպես որ, խնդրում եմ ավելի ուշադիր եղեք այդ խոստումնալից տարածքին, այն, իմ կարծիքով, ակնհայտորեն տնտեսական օգուտներ կունենա»,- ասել է նա Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ:

«Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,- ընդգծել է նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր