Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

18 օգոս 2021 10:48

«Թալիբանի ամենասերտ դաշնակիցներից են լինելու Թուրքիան, Պակիստանը և Կատարը»

Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի թղթակից Մուսա Օզուղուրլուն սյունակում անդրադարձել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանած Թալիբան շարժման հետ Անկարայի հնարավոր համագործակցության թեմային: 


Լրագրողի կարծիքով՝ Թալիբանի ամենամոտ դաշնակիցը լինելու է Թուրքիան, Պակիստանը և Կատարը, իսկ սերտ հարաբերություններ կառուցելու պատճառը՝ քաղաքական իսլամը: 

 
Նա նշել է, որ դեռևս շարունակվում է Թուրքիայի և Կատարի կողմից  «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և Պակիստանի կողմից Թալիբան շարժման վրա ազդեցությունը:  


Օզուղուլուի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Պակիստանի և Կատարի ղեկավարները քաղաքական առավելություն և ուժ ձեռք բերելու համար որևէ խոչընդոտ չեն տեսնում տարբեր մակարդակով կրոնական կազմակերպությունների հետ միասին գործելու մեջ: 


Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ Աֆղանստանի վերջին զարգացումների շուրջ հայտարարություններին, լրագրողը պնդել է, որ իր երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված Թալիբանին Թուրքիայի նոր դաշնակիցը դարձնելու հարցում:
Աղբյուր`    artigercek.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր