Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 օգոս 2021 11:50

Մարդու մնացորդներ են հայտնաբերվել Քաբուլից ժամանած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անիվների խցում

Քաբուլից ժամանած ամերիկյան Boeing C-17 ռազմական ինքնաթիռի անիվների խցիկում մարդու մարմնի մնացորդների հայտնաբերման փաստով հետաքննություն է սկսվել: «Ինտերֆաքսի»  փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերին:


Ինչպես հաղորդել է լրատվական գործակալությունը, մնացորդները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ օդանավը վայրէջք է կատարել Քաթարի Էլ Ուդեյդ ավիաբազայում: Ինքնաթիռը ժամանակավորապես թռիչքներ չի կատարի, քանի որ մասնագետները դուրս են բերում մարմնի մնացորդները և հետաքննություն են իրականացնում:


Ավելի վաղ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում լայն տարածում էին գտել Քաբուլի օդանավակայանից արված տեսանյութեր: Կադրերում երևում է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ թռիչքուղում վազում ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռի կողքով՝ փորձելով կառչել նրանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր