Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ       Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին    

19 օգոս 2021 12:33

Արցախի դեօկուպացիայի ու կարգավիճակի հարցը մոռացեք տարիներով, դա չի լուծվելու,հետագա բանակցային գործընթացը 2 կողմն էլ, Մինսկի խումբն էլ հետը բրախելու են

Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում ԱԳՆ նախարարները դիվանագետներ չեն, բանակցային գործընթացից տեղյակ չեն, փորձ չունեն, համապատասխան գիտելիք չունեն, ոլորտի հետ կապ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։


«Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում ԱԳՆ նախարարները դիվանագետներ չեն, բանակցային գործընթացից տեղյակ չեն, փորձ չունեն, համապատասխան գիտելիք չունեն, ոլորտի հետ կապ չունեն։


Այստեղից կարելի ա ենթադրել, որ հետագա բանակցային գործընթացը երկու կողմն էլ, Մինսկի խումբն էլ հետը բրախելու են ու զուտ հումանիտար հարցերով զբաղվեն, բուռն գործունեության իմիտացիա անելով։


Արցախի դեօկուպացիայի ու կարգավիճակի հարցը մոռացեք տարիներով, խաղաղ բանակցային ճանապարհով դա չի լուծվելու։ Ինչպես և չլուծեց Ադրբեջանը 27 տարում։ Լուծեց ուժով։ Հիմա տեղերով փոխվել ենք զուտ»,- գրել է Էլիբեգովան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր