Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

---

19 օգոս 2021 18:03

Օգոստոսի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ

Օգոստոսի 20-ին, ժամը՝ 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը և «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Թեման` Ներքաղաքական զարգացումներ, սահմանային լարված իրավիճակ: «Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնել են «Նոր պետություն» միաբանումը:

Օգոստոսի 20-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է «Շուշի» հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Թեման Շուշիի և ողջ Արցախի հայկականության արմատները՝ ի պատասխան Իլհամ Ալիևի հռետորաբանության: Լրատվամիջոցներին կտրամադրվի «Արցախի խնդրի տասը արմատները» գրքի անգլերեն տարբերակը, Կներկայացվի նաև օրերս լույս տեսած Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաներ պատմավեպը, որտեղ ներկայացված է Արցախի 6-րդ դարի պատմական իրադարձությունները:

Հարգելի գործընկերներ, այս պահին «Հայացք» մամուլի ակումբը գործում է  Արշակունյաց 6 հասցեում («Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գրասենյակ) Հեռ.091 500992, 098 500448

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր