Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 օգոս 2021 11:59

Տան 2-րդ հարկից ընկնելու հետևանքով երեխա է մահացել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ տան 2-րդ հարկից ընկնելու հետևանքով 1 տարեկան 8 ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել։

«Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է:

Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր