Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

20 օգոս 2021 19:04

Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ չի կարող անվտանգ ուղևորություն ապահովել մինչև օդանավակայան

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչեւ Քաբուլի օդանավակայան: Այդ մասն ասված է օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրվող չվերթերը Քաբուլից թռչում են եւ կմեկնեն մինչեւ տարահանման գործողության ավարտը,- հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում:- ԱՄՆ-ի քաղաքացիները (…) պետք է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայան ուղեւորության մասին մտածեն, եթե դա անվանգ լինի: ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող դեպի օդանավակայան անվտանգ ուղեւորություն ապահովել»:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարահանել են մոտավորապես 9000 մարդ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ ամերիկացի զինվորականները կկարողանան իրենց քաղաքացիների տարահանումն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը:

Աֆղանստանում ռազմական գործողություննն ավարտելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից եւ զրքերի դուրսբերումն սկսվելուց հետո «Թալիբանը» հարձակում է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրն՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Արեւմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությությունների աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր