Պուտինը խնդրել է Մերկելին ճնշում գործադրել պաշտոնական Կիևի վրա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ մեղադրել է Ուկրաինային նրանում, որ վերջինս իբրև թե ծրագրում է դուրս գալ Մինսկի գործընթացից։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։
Մասնավորապես, Պուտինը խնդրել Մերկելին ճնշում գործադրել պաշտոնական Կիևի վրա՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում և Ղրիմում անցումային շրջանի մասին օրենքի պատճառով։ Նրա կարծիքով՝ եթե այդ օրենքն ընդունվի, դա կնշանակի Մինսկի գործընթացից Կիևի փաստացի միակողմանիորեն լքում։
«Բավական է տեսնել, թե ինչ են խոսում պետության առաջին դեմքերը։ Իսկ նրանց խոսքերը վկայում են այն մասին, որ նրանք չեն պատրաստվում իրագործել Մինսկի համաձայնագիր»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը դժգոհություն է արտահայտել՝ կապված Ուկրաինայում գործող լեզվի օրենսդրության հետ։
Կանցլերն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ Դոնբասում մարտական գործողությունները շարունակվում են՝ խլելով կյանքեր, և նշել նորմանդական ձևաչափի աշխատանքում լճացման մասին։
Վերոնշյալ օրենքը մշակվում է 2020 թվականի աշնանից։ Դրա հիմնական հանձնարարությունն է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, Ղրիմի անվտանգ վերաինտեգրման մեխանիզմների հաստատումը, օրենսդրական մակարդակով Ռուսաստանի ագրեսոր և օկուպանտ պետության կարգավիճակի ամրագրումը։