Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

21 օգոս 2021 12:02

Թուրքիային մեր հողերը պետք են առանց հայերի կամ փոքրաթիվ հայերով․Կոմունիկացիաների ապաշրջափակաման անվան տակ ձգտում են Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն

Գևորգ Գևորգյանը գրում է․


Թեև բարդ է մեր ուղին, պայքարը՝ ծանր, բայց ի հեճուկս ազգադավ հողատուի Հայաստանն ու Արցախը հարատևելու են։ Կոմունիկացիաների ապաշրջափակաման անվան տակ սրանք ձգտում են Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն, վերջինս էլ այդ միջանցքը ի թիվս այլ նպատակների, մեծապես օգտագործվելու է նաև ռազմական նպատակով: Թուրքիան ահռելի քանակությամբ զինտեխիկա և զինուժ է փոխադրելու ադրբեջան, ռազմական գերակայություն է հաստատելու տարածաշրջանում, որն էլ հետագայում բնականաբար օգտագործելու է այս տարածաշրջանը օկուպացնելու համար:


Եվ ինչ իրավիճակում է հայտնվելու Հայաստանը: Բնականաբար ինչպես Արևմտյան Հայաստանը նախորդ դարի 15 թվականին: Հայերը առանց դաշնակցի՝ դեմ հանդիման են մնալու թուքական յաթաղանին: թուրքիային մեր հողերը պետք են առանց հայերի կամ փոքրաթիվ հայերով:


Իսկ այս ապազգայինների քարոզչությունը, ըստ որի իբրև ճանապարհներն են ընդամենը բացվելու ու մարդիկ խաղաղ ապրելու են, իրականում խաբեություն է, սպիտակ նախճիր: Խաբեությամբ օգտագործում են հասարակության այն շերտին, որի վտանգի զգացողությունը «նախկին թալանչիներ» քարոզչական կեղտոտ տեխնոլոգիայի արդյունքում անհույս կերպով բթացել է և երբևէ չի էլ վերականգնվելու: Եվ հենց այդ զանգվածներն են, որ մշտապես, որպես զենք օգտագործվում են պետություններ կործանելու նպատակով: Այս տեսակին օգտագործում են ողջամիտ հավածի դեմ:


Սա հատկանշական է բոլոր ժամանակներին։


Սա համամարդկային խնդիր է, որը եղել է, կա ու կլինի։


Մեր պարագայում, պարզապես չպետք է թույլ տանք, որ ագրեսիվ անգիտակիցները կործանեն մեր պետականությունը: Ով ողջամիտ է և արժանապատիվ, պետք է պայքարի Հայաստանն ու Արցախը ապրեցնելու նպատակի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր